Ավստրիայի մայրաքաղաքում մոտ 30 քուրդ երիտասարդներ մտել են թուրքական Zaman թերթի եւ Samanyolu TV-ի խմբագրությունները` կարճ ժամանակով գրավելով դրանք:
Firat գործակալության փոխանցմամբ` քուրդ երիտասարդները որոշ ժամանակով պահել են Zaman-ի եւ Samanyolu TV-ի աշխատակիցներին`հայտարարելով, որ դրանով իրենք բողոքում են PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացումն ու Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող բռնությունները:
Քուրդ երիտասարդներն իրենց պահանջներն ու բողոքը ներկայացնելուց հետո հեռացել են խմբագրություններից:
Նշենք, որ վերջին մեկ ամսում Եվրոպայի տարբեր երկրներում ապրող քրդերը պարբերաբար մտնում են տարբեր հեռուստաըներություններ եւ թերթերի խմբագրություններ` հայտնելով իրենց բողոքն ու պահանջները:



























