Կապրալ Գիլադ Շալիթի ազատման դիմաց իսրայելական բանտերից սկսել են ազատ արձակել առաջին պաղեստինցի բանտարկյալները:
Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է ահաբեկչությունից զոհված իսրայելցիների հարազատների պահանջը չեղյալ հայտարարել կամ հետաձգել գործարքը, հաղորդում է BBC-ն:
Իսրայելական բանակի կապրալ Գիլադ Շալիթը գերի է ընկել 2006 թվականին:
Ելույթ ունենալով Գազայի հատվածի հեռուստատեսությամբ` ՀԱՄԱՍ-ի ղեկավար Հալեդ Մեշաալը հայտարարել է, որ առաջին 450 պաղեստինցի բանտարկյալներն ազատ կարձակվեն առաջիկա մեկ շաբաթում, որից հետո միայն Գիլադ Շալիթը կվերադարձվի Իսրայելի իշխանություններին:




























