Դերասանուհի Սյուզան Սարանդոնը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին անվանել է նացիստ, հաղորդում է Reuters-ը:

1995-ին «Մեռյալն է գալիս» ֆիլմում դերի համար Օսկար ստացած Սարանդոնը Նյու Յորքի կինոփառատոնի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ  «Մեռյալն է գալիս» ֆիլմի հիմքում ընկած գրքի օրինակն ուղարկել է Հռոմի պապին եւ նկատել է, որ ուղարկել է նախորդին` Հովհաննես Պողոս Երկրորդին, ոչ թե այսօրվա «նացիստին»:

Հարցազրույցը վարած Բոբ Բալաբանը կշտամբել է Սարանդոնին այդ խոսքերի համար, սակայն օսկարակիր դերասանուհին պնդել է իրենը:

Բենեդիկտոս 16-րդը` Յոզեֆ Ռատցինգերը պատանեկան տարիքում եղել է «Հիտլերյուգենդի» անդամ: