System of A Down խմբի երգիչ, երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյան հանդես է եկել «Գրավիր Wall Street-ը» շարժման աջակցությամբ:
«Ես հույս ունեմ, որ «Գրավիր Wall Street-ը» շարժումը կդառնա քաղաքական ուժ, որը դեմոկրատներին կտանի ձախ, ինչպես «Թեախմության շարժումը» (Tea Party movement) ստիպեց հանրապետականներին անցնել աջ կողմ»,- գրել է երաժիշտը Facebook-ում:
Թանկյանը նաեւ նշել է, որ այսօրվա հետարդյունաբերական, կապիտալի հիմքով, գլոբալիստական քաղաքականությունը չի հաջողում, քանի որ կառուցված է անհավասարության վրա: Այդ պատճառով լայն հասարակությունը կորցրել է հավատը այդ քաղաքականության նկատմամբ:
«Գրավիր Wall Street-ը» շարժումը սկսվել է ԱՄՆ-ում, սակայն արդեն տարածվել է այլ երկրներում: Հանգստյան օրերին նմանատիպ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում: Մարդիկ բանկերին մեղադրում են գերշահույթներ կորզելու, անարդարության, ազգերի զարգացմանը խոչընդոտելու դեմ: Շարժմանը միացել է նաեւ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:




























