Հայաստանում հացաթխման, հացի տեղափոխման եւ փաթեթավորման սանիտարահիգիենիկ պայմանները մինչ այսօր պատշաճ չեն պահպանվում: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 18-ին, հայտարարեց  գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը: Նրա տեղեկացմամբ` հայտնաբերվել է նաեւ մակարոնի արտադրամաս, որտեղ սանիտարահիգիենիկ պայմանները «ահավոր էին»:

Առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի հացի եւ հացաբուլկեղենի տեխնիկական կանոնակարգը, որով կպարտադրվի բոլոր հացարտադրողներին` հացի վրա մակնշել արտադրության օրն ու արտադրողի անունը: Կկանոնակարգվի նաեւ հավելումների օգտագործումը: Այպիսով` սպառողը հստակ պետք է իմանա` տվյալ հացը երբ է թխվել եւ ում կողմից: