«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 18-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 377.25 դրամ: Վերջին 4.5 ամսում սա բորսայում դոլարի ամենաբարձր փոխարժեքն է:

Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 1.5 մլն դոլար, ինչը վկայում է այն մասին, որ կենտրոնական բանկն առանձնապես չի խոչընդոտել դոլարի թանկացմանը:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 376 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 378 դրամն է, սակայն նման «հանդգնության» շատ քիչ փոխանակման կետեր են գնում: