Երկարատեւ հիվանդությունից հետո 84 տարեկանում մահացել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության վերջին պաշտոնական ղեկավար Մանրֆրեդ Գերլախը, հաղորդում է Lenta.ru-ն:
Գերլախը պատերազմի ժամանակ մասնակցել է հականացիստական շարժմանը, ինչի համար մի քանի անգամ ձերբակալվել է նացիստական Գերմանիայի անվտանգության ծառայությունների կողմից:
Պատերազմից հետո նա հիմնադրել է ԳԴՀ Լիբերալ-դեմոկրատակն կուսակցութունը: Այն փոքրաթիվ կուսակցություններից մեկն էր, որի գործունեությունը թույլատրված էր Գերմանիայի Սոցիալիստական Միացյալ կուսակցության գլխավոր դերակատարությամբ:
1989թ. դեկտեմբերին ԳԴՀ ղեկավարության հրաժարականից հետո Գերլախը դարձավ երկրի պաշոնական ղեկավարը, սակայն այդ պաշտոնում մնաց մեկ տարուց էլ քիչ, մինչեւ Գերմանիայի վերամիավորումը:




























