Բեթմենի մասին նոր ֆիլմը կնկարահանվի «Գրավիր Ուոլլ-սթրիթը» շարժման բողոքի գործողությունների ֆոնին: Այդ նպատակով Քրիսթոֆեր Նոլանի նկարահանող խումբը Լոս Անջելեսից տեղափոխվել է Նյու Յորք:

Մտացածին Գոթեմ քաղաքը, որտեղ ծավալվում են ֆիլմի իրադարձությունները, իդեալական համապատասխանում է Նյու Յորքին, իսկ «Գրավիր Ուոլլ-սթրիթը» շարժման բողոքի ցույցերը գերազանց կհամադրվեն անկարգությունների եւ հասարակական հուզումների տեսարանների հետ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

«Ստվերի ասպետի վերածնունդը» ֆիլմը էկրան կբարձրանա 2012թ. հուլիսի 20-ին: