Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Մետրոպոլիտենից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 554 799 ուղևոր:

Գիծ է դուրս բերվել 2766 շարժակազմ:

Փոխարինվել է 34 փայտակոճ:

Գնացքների միջև միջակայքը բեռնված (պիկ) ժամերին կազմում է 5 րոպե։