Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը գրանցվել է Facebook սոցիալական ցանցում: Այդ մասին հոկտեմբերի 20-ի Մեդվեդեւը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Որոշել եմ գրել նաեւ Facebook-ում: Կարդացեք», - գրված է @MedvedevRussia օգտատիրոջ էջում:
Մեդվեդեւը երկու էջ ունի Twitter-ում: @KremlinRussia-ն Մեդվեդեւը բացել է 2010թ. հունիսին, իսկ @MedvedevRussia-ն` 2010թ. նոյեմբերին, հաղորդում է Lenta.ru-ն:


























