Վրաստանում ՄԱԿ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան, ով հայտարարել էր ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ գործակցության մասին, հայտնել է, որ «կործանվող ռեժիմը ճնշումների է պատրաստվում», հոկտեմբերի 20-ին գրում է «Վզգլյադ» թերթը:

«Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «չի բացառում ձերբակալությունները»: Իրակլի Ալասանիայի խոսքով` Վրաստանի իշխանությունները ցանկանում են «Բիձինա Իվանիշվիլիին ստիպել պատասխան կտրուկ գործողությունների դիմել»:  «Բայց նա ինքնավստահ է: Մենք բոլորս պետք է մեզ հանգիստ պահենք», - ասել է Ալասանիան:

Այն բանից հետո, երբ միլիարդատերը սկսեց զբաղվել ընդդիմադիր քաղաքականությամբ, նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նրան եւ նրա կնոջը զրկեց Վրաստանի քաղաքացիությունից, Ազգային բանկը սկսեց ստուգումներ ացկացնել գործարար եւ մեկենաս Իվանաշվիլիին պատկանող «Քարտու» բանկում:

Միլիարդատիրոջ թիկնազորը զինաթափ է արվել: