Լիտվայի կրթական հաստատությունները ուրբաթ առավոտյան զանգվածաբար պայթյունների  սպառնալիքով նամակներ են ստացել, հաստատել է ոստիկանությունը։ Նույնը գրանցվել է Լատվիայում և Էստոնիայում, հաղորդում է Delfi-ն։

«Առավոտյան ժամը 6-ից ռուսերենով 140 նամակ է ստացվել երկրի տարբեր քաղաքների դպրոցներն ու մանկապարտեզները պայթեցնելու սպառնալիքներով»,- ասել է ոստիկանության վարչության ներկայացուցիչ Ռամունաս Մատոնիսը։

Ավելի ուշ ոստիկանության ներկայացուցիչը ճշտել է, որ ուսումնական հաստատությունները պայթյունի սպառնալիքներով ավելի քան 500 նամակ են ստացել։

Լիտվայում ուրբաթ ոստիկանության աշխատանքն ուժեղացվել է նաև  հրեական համայնքի օբյեկտներում: Ըստ ոստիկանության վարչության խոսնակ Ռամունաս Մատոնիսի,հրեական համայնքի հետ կապված հաստատություններում անվտանգությունն ուժեղացվել է դեռ շաբաթ օրվանից՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։