Շաբաթի նախօրեին հանրությանը ուղղված հազվագյուտ ուղերձում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ասել է, որ Իսրայելը «երբեք չի մոռանա և չի ների մեր թշնամիների սարսափելի գործողությունները» և խոստացել է, որ շարունակվող ավիահարվածները Գազայի հատվածին, որոնք ավելի քան 1700 պաղեստինցու կյանք են խլել, «միայն սկիզբն են», հաղորդում է Haaretz-ը:
«Մենք առյուծների պես կռվում ենք մեր տան համար», - ասել է Նաթանյահուն։
Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ իր պայքարում ապահովել է միջազգային զգալի աջակցություն ինչպես հասարակական կարծիքի, այնպես էլ ԱՄՆ-ի ռազմական օգնության հարցում:
«Մենք կկործանենք ՀԱՄԱՍ-ը և հաղթանակ կբերենք։ Ժամանակ կպահանջվի, բայց մենք այս պատերազմը կավարտենք՝ դառնալով ավելի ուժեղ, քան երբևէ»,- եզրափակել է նա։





























