Ջորջ Սորոսի հիմնադրած 25 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամների միջազգային ցանցը փակում է իր գրասենյակներն ամբողջ աշխարհում, քանի որ պատրաստվում է կրճատել իր աշխատակազմի ավելի քան 40 տոկոսը, գրում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով, Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի Աֆրիկայի գրասենյակի աշխատակիցներն անցած շաբաթ նամակներ են ստացել՝ մանրամասնելով գործընթացի հաջորդ քայլերը, որը ներառում է կես տասնյակ գրասենյակների փակումը Աֆրիկայում, ի լրումն Բալթիմորի և Բարսելոնայի։
Բարեգործական կազմակերպությունը տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլարի դրամաշնորհներ է տրամադրում, այդ թվում՝ ավելի քան 100 միլիոն դոլար Աֆրիկայում:





























