Սիրիայի Արաբական Հանրապետությունում շարունակվում են հակամարտությունը ոչ ռազմական ճանապարհով կարգավորելու և խաղաղ կյանքի վերականգնման համար Սիրիայի քաղաքացիներին համապարփակ օգնություն ցուցաբերելու աշխատանքները, հոկտեմբերի 14-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Անցած 24 ժամվա ընթացքում Իդլիբի դեէսկալացիայի գոտում «Ջաբհաթ Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից ութ հարձակում է գրանցվել սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա։
Հրթիռակոծության հետևանքով երկու սիրիացի զինվոր է վիրավորվել։
Իդլիբի դեէսկալացիայի գոտում գործող արմատական կազմավորումների զինյալները չեն դադարում սիրիական կառավարության կողմից վերահսկվող տարածքում թիրախների վրա հարձակման փորձերը։
Նման փորձերը ճնշելու նպատակով երեկ ՌԴ օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտությամբ հարվածներ են հասցրել Իդլիբի դեէսկալացիայի գոտում անօրինական զինված խմբավորումների թիրախներին։ Հարվածների արդյունքում սպանվել է ավելի քան 10 զինյալ։
ԱՄՆ-ի գլխավորած, այսպես կոչված, «միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի» ավիացիան շարունակում է վտանգավոր իրավիճակներ ստեղծել Սիրիայի երկնքում։ «Կոալիցիան» շարունակում է վտանգավոր նախադրյալներ ստեղծել ավիացիոն միջադեպերի և դժբախտ պատահարների համար, ինչպես նաև սրում է իրավիճակը Սիրիայի օդային տարածքում։





























