ԱՄՆ Ռազմավարական հաղորդակցությունների ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ չի բացառում ամերիկյան զորքերի օգտագործումը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ժամանակ գերի ընկած պատանդներին ազատելու համար, գրում է The Hill-ը։
Քիրբին հավելել է, որ այս պահին նման ծրագրեր չկան։
«Այն, ինչ չեմ անի, որևէ բան բացառելն է, երբ խոսքը վերաբերում է մեր պատանդներին տուն վերադարձնելուն», - ավելացրել է նա:
Քիրբին նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը մշտական է։





























