ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է Գազայի հատվածում իսրայելցի պատանդներին,   ազատ արձակելու ուղղությամբ, որոնց թվում նաև ԱՄՆ քաղաքցիներ կան։

 Բլինքենն այս  հայտարարությունն արել է հոկտեմբերի 15-ին Կահիրեի օդանավակայանում։ Վերջին օրերին նա այցելել է Հորդանան, Բահրեյն, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Եգիպտոս՝ ներկա իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետները լսելու համար, հայտնում է BBC-ն։

Անդրադառնալով Միջերկրական ծովով նավարկվող ամերիկյան ավիակիրներին՝ նա ասել է, որ այդ քայլը պետք է դիտարկվի որպես զսպման, և ոչ թե  հակամարտությունը սրելու միջոց:

Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելն իրավունք և պարտավորություն ունի պաշտպանելու իրեն և ապահովելու, որ նույնը  չկրկնվի ապագայում: Սակայն, նշել է ԱՄՆ պետքարտուղարը, կարևոր է նաև, թե Իսրայելն ինչպես է դա անելու։ Բլինքենը հատուկ ընդգծել էխաղաղ բնակչության  կյանքերը  պահպանելու կարևորությունը։