ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ։
«Աբասի հետ զրույցում ես դատապարտել եմ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։ Ես վստահեցրել եմ, որ մենք աշխատում ենք տարածաշրջանի գործընկերների հետ՝ ապահովելու մարդասիրական օգնության առաքումը Գազայի խաղաղ բնակչությանը և կանխելու հակամարտության ընդլայնումը», - գրել է Բայդենը սոցիալական ցանցերում։




























