Հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների միջև, հայտնում է Anadolu-ն։

Դիվանագիտական ​​աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, նախարար Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել չինացի գործընկեր Վան Իի հետ։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի և Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա։