Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսը վաղը կբացի Ռաֆահի անցակետը՝ Գազա մարդասիրական բեռների առաքման համար, հայտնում է Today in Israel-ը։

Ինչպես հայտնում է Al Hadath-ը, անցակետի բացման որոշումը կայացվել է Եգիպտոսի նախագահ Ֆաթահ աս-Սիսիի հետ բանակցություններից հետո։

Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն, Իսրայելը, Եգիպտոսը և ՄԱԿ-ը մեխանիզմ են ստեղծում Գազայի հատվածի բնակիչներին աջակցելու համար։