Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ին հինգ միջազգային հեռախոսազրույց կանցկացնի, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք ունենք, կարելի է ասել, այսպիսի «հզոր կրակոց»՝ հինգ հեռախոսազրույց: Նախագահն արդեն զրուցել է Սիրիայի նախագահ [Բաշար Ասադի] և Իրանի նախագահ [Էբրահիմ Ռաիսիի] հետ։ Օրվա ընթացքում նա հեռախոսազրույցներ կունենա նաեւ Եգիպտոսի նախագահների՝ [Աբդել Ֆաթահ] ալ-Սիսիի, Պաղեստինի նախագահ Աբասի, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ»,- ասել է Ուշակովը։

Այսպես, շարունակել է նա, Պեկին կատարելիք այցից առաջ Պուտինը «խոսելու է այս հակամարտության հետ կապված հիմնական երկրների հետ»։ «Բնականաբար, նա կարտահայտի մեր գնահատականները, կասի մեր դիրքորոշումը և կլսի իր գործընկերների համապատասխան նկատառումները»,- հավելել է Ուշակովը։

Կրեմլի խոսնակը նշել է, որ Պուտինը «ուշադրությամբ հետևում է պաղեստինա-իսրայելական հակամարտության աննախադեպ սրմանը»։ «Այս հակամարտության հետ կապված բոլոր հարցերը գտնվում են նախագահի ուշադրության կենտրոնում», - ասել է Կրեմլի խոսնակը։