Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից շնորհավորել եւ ջերմ բարեմաղթանքներ է հղել Ֆրանսիայի հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ նրա տիկնոջը՝ դստեր ծննդյան առթիվ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին, Փարիզի հիվանդանոցներից մեկում դուստր է ունեցել Ֆրանսիայի առաջին տիկինը` Կարլա Բրունին: Ֆրանսիայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ երկրի առաջին տիկինը այդ կարգավիճում եղած ժամանակ երեխա է ունենում: