Al-Arabiya հեռուստաալիքը եթերում ցուցադրել է հոկտեմբերի 20-ին Սիրտում սպանված Մուամար Քադաֆիի մարմինը:
Լիբիայում աշխատող արեւմտյան եւ արաբ լրագրողներին նույնպես ցուցադրել են սպանված Քադաֆիի դին:
Այդ կադրերը կարող են ցրել վերջին կասկածները, թե Քադաֆիի անշունչ մարմնի լուսանկարը ֆոտոշոպի արդյունք է:
Իշխանությունները մտադիր են վաղ առավոտյան թաղել Քադաֆիին գաղտնի վայրում: Լիբիական իշխանությունների պաշտոնական եզրակացությամբ Քադաֆին մահացել է գլխին ստացած վնասվածքից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:




























