Չինացի արտադրողների սխալի պատճառով բրիտանացին ստացել է հողաթափ, որի մեջ մտնել կարող է ամբոջղությամբ:
Լոնդոնցի Թոմ Բոդինհեմն ունի ոտքի ոչ ստանդարտ չափ: Նրա մի ոտքն ունի 48 համար, իսկ մյուս ոտքը` 49 (բրիտանական համակարգով` 14,5): Կոշիկի պատվերը բրիտանացին ուղարկել է Չինաստանում գտնվող գործարան:
Չինացիները սխալմամբ, 14,5-ի փոխարեն պատրաստել են 1450 համարի կոշիկ` 210 x 130 x 65 սմ տվյալներով:
Բոդինհեմը մտադիր է անսպասելի իրը վաճառել ինտերնետով: Monster Slippers ընկերության ներկայացուցիչը ներողություն է խնդրել` վստահեցնելով, որ սխալը տեղի է ունեցել սխալ թարգմանության պատճառով եւ Բոդինհեմը կստանա իր պատվերը:
Հոնկոնգում գտնվող գործարանում կարծել են, որ մեծ հողաթափը նախատեսված է եղել խանութի ցուցափեղկի համար, հաղորդում է NEWSru.com-ը` հղում անելով The Daily Telegraph-ին:



























