Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել նոր հակաճգնաժամային պլանին, որը նախատեսում է բյուջետային ծախսերի հետագա կրճատում: Քվեարկությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի երեկոյան:
Հունաստանի կառավարության այս ծրագիրը համազգային գործադուլի առիթ է դարձել: Աթենքում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` տասնյակ հազար մարդկանց մասնակցությամբ: Քաղաքի կենտրոնում, այդ թվում խորհրդարանի շենքի դիմաց բախումներ են գրանցվել ոստիկանների հետ, ովքեր արցունքաբեր գազ են կիրառել:
Մասնավորապես, իշխանություններն առաջարկում են կրճատել ծախսերը սոցիալական կարիքների եւ կենսաթոշակների համար, ավելացնել հարկերը, նվազեցնել աշխատավարձերն ու հանել պետական ծառայողներին աշխատանքից ազատելու սահմանափակումները:
Հոկտեմբերի 18-ին, երկրի վարչապետ Յորղոս Պապանդրեուն ցուցարարներին կոչ է արել դադարեցնել ակցիաները եւ դուրս գալ աշխատանքի, քանի որ, նրա խոսքով, դա չի օգնում ճգնաժամից դուրս գալուն:
Հունաստանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ 162 տոկոսը: ԵՄ երկրները նոր միջոցներ են մտածում Հունաստանին դեֆոլտից փրկելու համար, որը սպառնում է խոշոր ճգնաժամ դառնալ ոչղ Եվրամիության համար: Հունաստանում պնդում են, որ 11 մլրդ ֆինանսական օգնության կարիք ունեն:




























