Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը եռօրյա բարեկամական այցով մեկնել է Թուրքիա, հաղորդում է «Новости-Грузия»-ն:
Ստամբուլում նա կմասնակցի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի գահակալեցման 20-ամյակի միջոցառումներին: Վրացական պատվիրակությունը Թբիլիսի կվերադառնա հոկտեմբերի 22-ին:




























