Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշում է իր ծննդյան 62-րդ տարեդարձը, հաղորդում է IzRus-ը: Նրան կարելի է շնորհավորել Facebook-ի էջում:
Բենյամին Նեթանյահուն ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 21-ին` Թել-Ավիվում: Նրա մանկությունն անցել է Երուսաղեմում, միջնակարգ դպրոցն ավարտել է ԱՄՆ-ում:
1988-91 թվականներին, Նեթանյահուն նշանակվել է երկրի փոխվարչապետ, այնուհետեւ վարչապետի աշխատակազմի փոխնախարար: 2002-ի նոյեմբերին նա նշանակվել է ԱԳ նախարար, իսկ 2003-ի դեկտեմբերին` ֆինանսների նախարար:
2009-ի փետրվարի 20-ից Նեթանյահուն զբաղեցնում է Իսրայելի վարչապետի պաշտոնը:




























