ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին նախատեսված հանդիպմանը կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը և ԵՄ-ին նրա մոտեցումը։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:

«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին, մենք ցանկանում ենք ամրապնդել նրա կայունությունը, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մենք ցանկանում ենք Հայաստանը մոտեցնել ԵՄ-ին»,- ասել է նա։