Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկը` Սաիֆ ալ-Իսլամը, ով համարվում էր իր հոր ամենահավանական ժառանգորդը, հնարավոր է, ուղեւորվում է Նիգեր, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը` վկայակոչելով Անցումային ազգային խորհրդի իր աղբյուրները:

Ըստ Անցումային ազգային խորհրդի տվյալների, մի քանի զրահապատ մեքենաներ, որոնցից մեկում, ամենայն հավանակությամբ, գտնվում է Սաիֆ ալ-Իսլամը, դեռեւս հոկտեմբերի 20-ին, Սիրտ քաղաքից ուղղություն են վերցրել դեպի Նիգերի սահման:

Լիբիայի նոր իշխանությունները փորձում են կանգնեցնել այդ ավտոմեքենաները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հոկտեմբերի 20-ին, Սիրտում բռնվել, ապա սպանվել է Մուամար Քադաֆին, ով երկիրը ղեկավարել է ավելի քան 40 տարի: