ԱՄՆ-ում մահացել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը` Սուլթան բեն Աբդել ալ Սաուդը, ով թագավորության հիմնադրի որդին էր:
Նրա տարիքի մասին տվյալները հակասական են, ըստ պաշտոնական կենսագրության` նա 83 տարեկան էր, այլ տեղեկություններով` երեք տարով ավելի մեծ:
Հաղորդվում է, որ նա ԱՄՆ-ում էր` բուժզննման նպատակով: 2004 թ-ին նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ, հաղորդում է BBC-ին:




























