Եվրախումբը Հունաստանին հերթական վարկային չափաբաժինը կհատկանցնի: Որոշումը դեռեւս պետք է հավանության արժանանա Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից:  Եթե դա տեղի ունենա, հույները նոյեմբերի կեսերին կստանան այն, տեղեկացնում է BBC News-ը:

Հիշեցնենք, որ այս չափաբաժինն ստանալու համար հունական խորհրդարանը հավանության էր արժանացրել նոր հակաճգնաժամային ծրագիրը, որը նախատեսում էր բյուջետային հետագա ծախսերի կրճատում:

Հունաստանի կառավարության այս քայլը երկրում դժոգոհություններ էր առաջացրել, կազմակերպվել էին համազգային գործադուլներ, բողոքի զանգվածային ակցիաներ, բախումներ էին եղել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Մասնավորապես, իշխանություններն առաջարկում են կրճատել  սոցիալական կարիքներին եւ կենսաթոշակներին ուղղված ծախսերը,  աշխատավարձերը, ավելացնել հարկերը եւ այլն:

Հունաստանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 162 տոկոսը:  ԵՄ երկրները նոր միջոցառումներ են  քննարկում` Հունաստանը դեֆոլտից փրկելու համար: