Լիբիայի գահընկեց առաջնորդ Մուամար Քադաֆին անտարբեր չէր ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հանդեպ: Այս մասին ասվում է Ռայսի հուշերի հերթական մասում, որոնք, որն, ի դեպ, լույս է տեղել Քադաֆիի սպանության օրը` հոկտեմբերի 20-ին:
Ինչպես հաղորդում է The Telegraph թերթը, 2008-ին, Լիբիա կատարած այցի ժամանակ Ռայսը հրաժարվել է Քադաֆիի հետ հանդիպել նրա շատրում, պնդելով, որ հանդիպումը կայանա Տրիպոլիի հարավային արվարձանում գտնվող Բաբ-ազ-Ազիզիա նստավայրում: Քադաֆին դժգոհ է եղել «աֆրիկացի արքայադստեր» (այդպես է Ռայսին անվանել Քադաֆին) նման վարքից եւ բացատրություններ է պահանջել դրա համար:
Մասնավոր ընթրիքի ժամանակ Քադաֆին ԱՄՆ պետքարտուղարին է նվիրել իր լուսանկարների հավաքածուն, տարբեր երկրների առաջնորդների հետ, ինչպես նաեւ թույլ է տվել լսել «Բելոյի սեւ ծաղիկը» երգը:
MSNBC հեռուստաալիքի փոխանցմամբ, բաժանվելիս Քադաֆին իր հյուրին ադամանդե մատանի ու մեդալիոն է նվիրել, որի վրա եղել է իր պատկերը: Փորձագետները այդ նվերների ընդհանուր արժեքը գնահատում են շուրջ 212 հազար դոլար, հաղորդում է NEWSru.com-ը:
Նույն հեռուստաալիքի փոխանցմամբ, դեռեւս 2007-ին Քադաֆին «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում ասել է. «Ես պաշտպանում եմ ինձ հարազատ սւեամորթ աֆրիկյան կնոջը: Ես հիացած եմ եւ հպարտ եմ նրանով, թե նա ինչպես է հանձնարարություններ տալիս արաբական երկրների առաջնորդներին: Լիզա, Լիզա, Լիզա... Ես նրան շատ եմ սիրում»:
Արդեն Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո, ըստ NEWSru Israel-ի, ապստամբները նրա նստավայրում ալբոմ են գտել, որտեղ նա պահել է Քոնդոլիզա Ռայսի բազմաթիվ լուսանկարները, այդ թվում Լիբիա կատարած այցի ժամանակ:




























