Մոտ երկու տարի առաջ լինելով Հայաստանում, բրազիլացի պրոդյուսեր, ծագումով հայ Լեոն Կակոֆն այցելել է Փարաջոնովի տուն-թանգարան, գրում է բրազիլական «BOL» կայքը:

Տպավորված տեսածով` Սան Պաուլուի միջազգային կինոփառատոնի հիմնադիրը բանակցություններ է սկսել` ռեժիսորի աշխարհի մի մասնիկը բերելու եւ Բրազիլիայում ներկայացնելու համար:Դա  նրան հաջողվել է: Մինչեւ նոյեմբերի վերջը Սան Պաուլուի պատկերի եւ ձայնի թանգարանում կցուցադրվի Փարաջանովի 60 աշխատանքներից կազմված հավաքածուն:Դրանք, մասնավորապես, կոլաժներ են, որոնք արվել են 1968-1983 թթ., երբ ռեժիսորը, հետապնդվելով խորհրդային իշխանությունների կողմից,  նկարահանելու հնարավորություն չի ունեցել:«Զրկված լինելով ֆիլմեր ստեղծելու հնարավորությունից, Փարաջանովը ողջ ուժերը դրել է նկարների եւ կոլաժների վրա: Նրա կարծիքով` այդ աշխատանքները սեղմված ֆիլմեր են»,-ասել է Փարաջանովի տուն –թանգարանի տնօրեն Զավեն Սրագսյանը:Փարաջանովի կենսագրությունը բարդ է. լինելով հայ` նա ծնվել է Թբիլիսիում, տարիներ շարունակ ապրել Ուկրաինայում, ունեցել է ընկերներ ողջ Եվրոպայում:

Ցուցահանդեսում ներկայացված է այն նամակը, որը նա ստացել է Ֆելինիից, ինչպես նաեւ ֆրանսիացի պոետ Լուի Արագոնի կնոջը նվիրված աշխատանքը:Կինոփառատոնի հետահայց ցուցադրությունների բաժնում կներկայացվեն նրա ինը  ֆիլմերը` «Մոռացված նախնիների ստվերներ»-ից  (1965) մինչեւ կյանքի վերջին տարիներին ստեղծված ֆիլմերը:zara z