Հորդանանն անհապաղ հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։

«Փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին այսօր որոշում է կայացրել անհապաղ հետ կանչել Իսրայելում Հորդանանի դեսպանին», - ասվում է Հորդանանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն, աս-Սաֆադին հրահանգել է նաև Իսրայելի ԱԳՆ-ին տեղեկացնել  նախկինում Հորդանանը լքած Իսրայելի դեսպանին վերադարձնելու անհնարինության մասին։