Ռուսաստանցիների երկու երրորդը ցանկանում է «զուգահեռ ներկրված» մեքենա գնել։ Նրանց գրեթե մեկ երրորդը պարզապես մտածում է գնելու մասին, իսկ ութ տոկոսն արդեն հասցրել է մեքենա գնել, պարզել են ԻԿ Росгосстрах-ի և Автокод ծառայության վերլուծաբանները։ Ընդ որում, 40 տոկոսն, ընդհանուր առմամբ, պատրաստ է նման ձեռքբերման, բայց չի ցանկանում շտապել։ Այլընտրանքային ուղիներով ներկրվող մեքենաների ողջ տեսականուց ռուսներին ամենաշատը հետաքրքրում են ճապոնականներն ու եվրոպականները, գրում է Motor.ru-ն։
Հարցվածների 43 տոկոսը նախատեսում է գնել ճապոնական մեքենա, 31 տոկոսը՝ եվրոպական մեքենա։ Եվս 17 տոկոսը դիտարկում է կորեական մոդելները, իսկ վեց տոկոսը՝ ամերիկյան: Ամենապահանջվածը «զուգահեռ ներկրված» Toyota-ներն են. դրանք հետաքրքրում են պոտենցիալ գնորդների 41 տոկոսին։ Դրան հաջորդում են Kia-ն (17 տոկոս), BMW-ն (15 տոկոս), Honda-ն (14 տոկոս) և Hyundai-ն (13 տոկոս):
Մեծամասնությունը ցանկանում է գնել քրոսովեր, 39 տոկոսը՝ ամենագնաց: Սեդանները գրավում են հարցվածների մոտ մեկ քառորդին, ունիվերսալները՝ 21 տոկոսին։
Հարցվածների կեսից ավելին (61 տոկոս) օգտագործված ավտոմեքենա կնախընտրեր: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցին պատրաստ է մեկից երեք միլիոն ռուբլի ծախսել «մոխրագույն» մեքենայի վրա, իսկ 22 տոկոսը պատրաստ է ծախսել մեկ միլիոնից պակաս: Հետազոտության մասնակիցների 20 տոկոսը կվճարի երեքից հինգ միլիոն ռուբլի, մինչդեռ միայն ութ տոկոսը կարող է իրեն ավելի թանկ մեքենա թույլ տալ:
2023 թվականի հոկտեմբերի 1-ից արդյունաբերության և առևտրի նախարարությունը արգելել է շուկայում պաշտոնապես առկա կոնցեռններից ավտոմեքենաների ներմուծումը։ Սա նշանակում է, որ Չինաստանից շուկայականից էժան «մոխրագույն» մեքենաներ գնել հնարավոր չի լինի, երբ պահեստներում արդեն ներկրված մեքենաների պաշարները սպառվեն։




























