Դուբայում մահացել է Պակիստանի նախկին առաջիկն տիկին, մահապատժի ենթարկված նախագահ Զուլֆիկար Ալի Բհուտոյի այրի, 2007-ին սպանված Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոյի մայրը: Նուսրատ Բհուտոն 82 տակեկան էր, հաղորդում է BBC-ն:
Նուսրատ Բհուտոն երկու անգամ ընտրվել է Պակիստանի խորհրդարանի պատգամավոր եւ գլխավորել է ամուսնու ստեղծած Պակիստանի Ժողովրդական կուսակցությունը:
Նուսրատ Բհուտոյի մահով ավարտվեց Պակիստանի մի ամբողջ քաղաքական դարաշրջան:




























