Հոնդուրասը Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին Գազայի հատվածում մարդասիրական իրավունքի խախտման պատճառով, հայտնում է Al Arabiya-ն։

Հոնդուրասի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հետ է կանչում Իսրայելից իր դեսպանին:

ԱԳՆ-ն նաև հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին։

Ավելի վաղ Բոլիվիան հայտարարել էր Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին, իսկ հարևան Կոլումբիան ու Չիլին խորհրդակցությունների համար Իսրայելից հետ էին կանչել իրենց դեսպաններին։

Նշենք, որ Հորդանանը նույնպես Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին։ Նոյեմբերի 2-ին տեղեկություն տարածվեց, որ Բահրեյնը նույնպես որոշել է Իսրայելից հետ կանչել իր դեսպանին։