Չնայած բազմաթիվ հայտարարություններին, որ բարեփոխումներ են արվում, մենք տեսանք, որ բարեփոխումներ չեն արվում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը՝ դիմելով քննարկմանը մասնակից ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին:
«Հուլիս ամսին 10 մահվան դեպք գրանցվեց ներքին՝ ոչ կանոնադրային փոխհարաբերությունների հետևանքով։ Ձեր իշխանության գալուց հետո, բանակում վիճակն անհամեմատ ավելի վատ է, քան՝ նախկինում, հենց մահվան դեպքերի առումով», - ասաց Ժաննա Ալեքսանյանը։





























