2023թ. նոյեմբերի 11-ի առավոտյան Կիեւում, ձախ ափին լսվել են պայթյուններ, տեղեկացրել է УНИАН-ը։
Նախնական տվյալներով՝ հակաօդային պաշտպանությունն սկսել է աշխատել, տեղեկացրել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նա ընդգծել է, որ տագնապը դեռ շարունակվում է, ուստի պետք է մնալ թաքստոցներում։
«Ուժեղ պայթյուններ են որոտացել մայրաքաղաքի ձախ ափին։ Նախնական տեղեկություններով՝ աշխատել են ՀՕՊ ուժերը բալիստիկայի գծով...»,- նշել է քաղաքապետը։
Ուկրաինայի Զինված ուժերի օդուժը ժամը 8.39-ին նախազգուշացրել է, որ օդային տագնապ հայտարարված մարզերում կա հրթիռային վտանգ։





























