Մուամար Քադաֆին այսօր, հոկտեմբերի 25-ին կհուղարկավորվի անապատում, գաղտնի վայրում: Այդ մասին հայտնել են Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչները:

«Նա կթաղվի մուսուլմանական կարգով, բաց անապատում: Արարողությունը հասարակ կլինի», Reuters-ին հեռախոսով հայտնել են Խորհրդի ներկայացուցիչները: 69-ամյա Քադաֆիի հետ կթաղվի նաեւ նրա որդին` Մուաթասիմը: Միսուրատի սուպերմարկետներից մեկի սառնարանային հատվածում ցուցադրության դրված Քադաֆիի մարմինը երեկ հանվել է: