NEWS.am-ը ներկայացնում է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF)հայտարարությունը, որում հերքվում են այդ կազմակերպության ղեկավարության պառակտման մասին  տեղեկությունները:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ «Նոյյան տապան» համացանցային թերթի ֆրանսիական հրատարակությունը  դարձավ կոպիտ մանիպուլյացիայի գործիք` հավատացնելով, թե Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) փարիզյան ղեկավարության մեջ պառակտություն կա: Թերթը հայատրարել էր, թե խորհրդի երկու համանախագահները` Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը  կեղծանունով մասնակցում են «Armenews»-ի բանավեճին: Նրանք երկուսն էլ  կտրականապես հերքում են այդ կեղծ մեղադրանքները:

CCAF-ի ազգային խորհուրդը դատապարտում է նման մանյովրները, որոնք պառակտում սերմանելու եւ զրպարտանք տարածելու նպատակն են հետապնդում  այդ թերթի եւ այն ֆինանսավորողի (Ռայմոնդ Եզեգելկյան) կողմից:

Ազգային խորհուրդն իր ասացիացիաներին եւ հայ համայնքին կոչ է անում առավելագույնս զգոն լինել պառակտում սերմանելու նման փորձերի նկատմամբ»: