Այսօր՝ ժամը 15։00-ին նախատեսված տոնական համերգը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան, չի կայանա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի պետական համալսարանից:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար: