«Իմպուլս» հոլդինգային ընկերությունը Դիլիջանում բացել է իր Impulse Space հանրային գրասենյակը, որտեղ կարելի է մանրամասն ծանոթանալ Impulse Management Company ընկերության դիլիջանյան նախագծերին և դրանց եռաչափ մակետներին:
Նոյեմբերի 17-ին բացված գրասենյակի տարածքը նաև կվերածվի բաց հարթակի`դասախոսություններ և քննարկումներ անցկացնելու, արտասահմանյան և հայաստանյան ճարտարապետների, շինարարների,ուրբանիստների, դիզայներների, սոցիոլոգների և մշակութաբանների միջև փորձի և գիտելիքների փոխանակման համար: Հանրային միջոցառումների հիմնական թեման քաղաքային զարգացումն է՝ կենտրոնացած Դիլիջանի և քաղաքային նորարարությունների վրա:
Impulse Space-ի մշտական ցուցադրության գաղափարի հիմքում ընկած է քաղաքի զարգացման թեման: Երկար տարիներ աշխատելով Դիլիջանում՝ «Իմպուլս» ընկերությունը մեծածավալ նյութեր է հավաքել քաղաքի ճարտարապետության և բնակիչների մասին։
Ցուցանմուշները ներկայացնում են հակիրճ և բովանդակալից փաստեր Դիլիջանի մասին՝ որպես առողջարան, արդյունաբերական և կրթական կենտրոն անցյալում և ներկայում: Բնօրինակ արտեֆակտներն ու ճարտարապետական մանրակերտները, նկարներն ու գծագրերը բացահայտում են արտասովոր պատմություն և ապագայի մեծ ծրագրեր ունեցող քաղաքի ոչ ակնհայտ ուրվագծերը: Դիլիջանի մասին կպատմեն նաև ճարտարապետական նախագծերի գծագրերը, ավանդական շինանյութի տարրերը, պատմական լուսանկարներն ու մանրակերտները։
Դիլիջանի ներկային ու ապագային նվիրված ժամանակավոր ցուցադրությունների հերոսները նրանք են, ովքեր իրենց գտել են հենց Դիլիջանում՝ բիզնես ստարտափներ և սոցիալական նախագծեր ձեռնարկողներ:
Ծրագրի մեկնարկը կտրվի «Տեղի զգացում» ցուցահանդեսով՝ նվիրված Անի Հարությունյանի նախագծերին։ Անին Դիլիջանում հայկական ժամանակակից խոհանոցի բնագավառում իրականացվող նախագծերի (Caffeine Coffee Roasters սուրճի բովարաններ, Ootelie հացի փռեր, Arm Food Lab սննդի լաբորատորիաներ) էկոհամակարգի հեղինակն է։
Ցուցադրությունը պատմում է սխալների, ձախողումների և հաջողության բանաձևը գտնելու միջոցով դեպի նպատակ տանող իմաստների, սեփական բիզնեսը կառուցելու փորձի, ճանապարհակիցների և համախոհների մասին: Ցուցադրությանը ներկայացված են ոչ միայն Անիի լուսանկարները, անձնական իրերն ու կենդանի պատմությունները, այլև ինտերակտիվ ցուցանմուշներ։ Օրինակ՝հատուկ ցուցահանդեսի համար ստեղծված «Տասնհինգ» խաղի միջոցով ցուցահանդեսի այցելուները կարող են Անիի հետ միասին անցնել իր անցած ճանապարհով և Դիլիջանը ճանաչել նրա աչքերով։
Impulse Space-ի մուտքն ազատ է բոլորի համար հինգշաբթիից կիրակի՝ ժամը 10:00-18:00: Հասցե՝ Դիլիջան, Գետափնյա փողոց 2։
Impulse Space-ի մշտական և ժամանակավոր ցուցադրություններն իրականացվում են Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի աջակցությամբ:
Impulse Мanagement Company-ն զարգացման և տարածքների բարելավման ոլորտներում ակտիվներ և ներդրումներ կառավարող հոլդինգային ընկերություն է: Այն մշակում և իրականացնում է զարգացման ծրագրերում ներդրումներ կատարելու ռազմավարություններ, ղեկավարում է հյուրընկալության ոլորտում իրականացվող կոմերցիոն նախագծեր, զբաղվում է բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի ամբողջական ցիկլի զարգացմամբ,զարգացնում է տարածքների բրենդինգը, բացահայտում է մարզերի ներուժը զբոսաշրջային արտադրանքի զարգացման միջոցով։





Լուսանկարը՝ Ասպո Մանուկյանի, Impulse management company





























