Ադրբեջանի խորհրդարանի հայտնի պատգամավորներից մեկը մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, որը տեղի է ունեցել Թուրքիայում, հաղորդում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթը` նշելով, որ չի հաջողվում, սակայն, պարզել վերոնշյալ պատգամավորի անունը:

Աղբյուրը հայտնում է, որ այս տարվա օգոստոսին Թուրքիայի հանգստյան գոտի հանդիսացող Բոդրումի հյուրանոցներից մեկում անցկացվել են ստուգումներ տեղի իրավապահ մարմինների կողմից, որի արդյունքում ձերբակալվել են 26 կանայք` պոռնկությամբ զբաղվելու համար: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել հյուրանոցի տիրոջ դեմ: Բացի այդ, կազմվել է ցուցակ, որտեղ նշված է ճանաչված անձանց անուններ, դրանց թվում է ադրբեջանցի պատգամավորի անունը: Այդ ցուցակը կցվել է քրեական գործին: Այդտեղ ներառված են այն մարդիկ, ովքեր օգտվել են պոռնիկների ծառայություններից: