ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչեւ այսօր, ժամը 08.20-ի դրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 516 հետցնցում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվը հոկտեմբերի 25-ի 21:00-ի դրությամբ կազմել է 459 հոգի:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով` վնասվածքներ ստացածների թիվը քիչ է ավելացել` կազմելով 1352 հոգի:
Նշենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 3 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավել ցնցում:




























