Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի 179 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին։
ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել Սեւան քաղաքի բնակիչ, 72-ամյա Վովա Անտոնյանի դին:
Փրկարարները վերջինիս հանձնել են ոստիկանության բաժնի աշխատակիցներին:




























