Վաղարշապատ-Երեւան ճանապարհի 2-րդ կմ-ին, հոկտեմբերի 25-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել է էլեկտրասյանը եւ ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի կենտրոնական հատվածում BMW մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























