Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 25-ին, ժամը 11:46-ին, այրվել է Թալին քաղաքի Տերյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցուն հարակից «Կարմիր Ավետարան» մատուռի տանիքը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.53-ին, մարվել` 12.10-ին:

Այրվել են մատուռի փայտյա տանիքը` 6 քմ մակերեսով եւ 15 սրբապատկեր: