Վրաստանում է գտնվում Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը։ Այցի նպատակը պաշտպանության ոլորտի գերատեսչությունների միջև երկկողմ խորհրդատվությունների անցկացումն է, հայտնում է Գրուզիա Online-ը՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով։

Գերատեսչության փոխանցմամբ, պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են ընթացիկ խնդիրներն ու հետագա համագործակցության հեռանկարները։ Վրացական կողմը իտալացի հյուրերին ներկայացրել է պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումները։

Հանդիպման արդյունքում  Վրաստանի և Իտալիայի պաշտպանական գերատեսչությունների միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիր է ստորագրվել։ Իտալիայի և Վրաստանի ռազմական գերատեսչությունները ակտիվորեն համագործակցում են ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթի (SNGP) շրջանակներում միջազգային վարժանքների, ինչպես նաև  ռազմաքաղաքացիական համագործակցության, ռազմական կրթության և ավիացիայի հարցերում։