Բաքվի օդանավակայանում, հոկտեմբերի 26-ին, հարկադրված վթարային վայրէջք է կատարել British Midland International (BMI) ավիաընկերության Բաքու-Լոնդոն երթուղու օդանավը:
АPА-ի տեղեկացմամբ` հարկադրված վթարային վայրէջքի պատճառը շարժիչներից մեկի անսարքությունն է: Այժմ ուղեւորները լքել են օդանավը եւ գտնվում են օդանավակայանում: Ամենայն հավանականությամբ, թռիչքը կկայանա վաղը: Բաքվի սահմաններից դուրս բնակվող ուղեւորները կտեղավորվեն հյուրանոցներում, հայտնել են Բաքվի BMI գրասենյակից:
Նշենք, որ Բաքու-Լոնդոն թռիչքը կատարվում էր Airbus-321 տեսակի ինքնաթիռով: Ինքնաթիռում գտնվել են 47 ուղեւորներ, անձնակազմի 7 անդամներ: Այս պահին օդանավակայանում տեխնիկական աշխատակիցները փորձում են վերացնել խնդիրը:
Թուրքիա-հասարակություն-պատահար-երկրաշարժ




























